Ի՞նչ ազդեցություն ունի լուծվող սուրճը օրգանիզմի վրա
Աշխատանքային օրերի ծանրաբեռնվածությունը թույլ չի տալիս ժամանակ հատկացնել բնական սուրճի պատրաստմանը, և այստեղ «օգնության է գալիս» լուծվող սուրճը։
Քչերը գիտեն լուծվող սուրճի վնասակարության և մարդու առողջության վրա բացասական ազդեցության մասին, փոխանցում է Mediahub-ը։
Հատիկներով սուրճը խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր տառապում են աթերոսկլերոզով, երիկամների հիվանդությամբ, սրտի իշեմիկ հիվանդությամբ, անքնությամբ, գլաուկոմայով, հիպերտոնիայով և հիպերգրգռվածությամբ: Բացի այդ, լուծվող սուրճը հրահրում է գաստրիտ, և այրոց:
Նույնիսկ լուծվող սուրճն է պարունակում կոֆեին և ոչ շատ ավելի քիչ, քան բնական սուրճը: Կոֆեինն էլ իր հերթին կախվածություն է առաջացնում: Երբ մարդը որոշում է հրաժարվել սուրճից, օրգանիզմից կոֆեինի հեռացումը ուղեկցվում է անտարբերությամբ, քնկոտությամբ, սրտխառնոցով, դյուրագրգռությամբ և գլխացավով։
Լուծվող սուրճը պարունակում է բնական սուրճի բաղադրիչների միայն 15%-ը, մնացածը հավելումներ են։ Սուրճի հատիկներին ավելացվում են տարբեր տեսակի կողմնակի միջոցներ՝ վարսակ, կաղնու փոշի, գարի, ձավարեղեն և, իհարկե, սուրճի կեղև, արհեստական կոֆեին և կայունացուցիչներ։ Օգտագործվում են նաև բուրավետիչներ, որոնց շնորհիվ սուրճը ձեռք է բերում վերամշակման ընթացքում կորցրած բույրը։
Այս բոլոր հավելումները բացասաբար են ազդում օրգանիզմի վրա, իսկ գերհագեցվածության դեպքում կարող են առաջացնել թունավորումներ և լուրջ առողջական խնդիրներ, այդ թվում՝ ստամոքսի, լյարդի և սրտի:
Այսպիսով, սուրճ ընտրելիս, խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ բնական աղացած սուրճին։