Ինտերն ու Ջեկոն համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ
Ինտերը երկարաձգել է պայմանագիրը հարձակվող Էդին Ջեկոյի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան ակումբը մտադիր է բոսնիացուն պայմանագիր առաջարկել մինչև 2024 թվականը։
Այժմ Ջեկոն «Ինտերում» ստանում է տարեկան 5,5 մլն եվրո (գումարած 1 մլն եվրո բոնուսների տեսքով): Էդինին առաջարկվել է պայմանագիր՝ 4 միլիոն եվրո աշխատավարձով (գումարած 1 միլիոն եվրո բոնուսներով)։
Աղբյուր ArmSport.am