Սյունիքի մարզպետն այցելել է Տեղ համայնքի Քարաշեն և Կոռնիձոր բնակավայրեր
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմից հայտնում են, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 13-ին եղել է Տեղ համայնքի Քարաշեն և Կոռնիձոր բնակավայրերում։
Երկու տեղում էլ մարզպետը հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, այցելել գյուղերի դպրոցներ, մանկապարտեզներ, բուժկետեր, Քարաշենում՝ ծանոթացել նաև իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, գրադարանին։
Մայիսի 14-ին Ռոբերտ Ղուկասյանը կլինի Տեղ գյուղում։