Կյանքից հեռացել է Արցախյան շարժման առաջամարտիկ Մուրադ Պետրոսյանը
Մայիսի 13-ին, Ստեփանակերտում մահացել է հասարակական-քաղաքական գործիչ, Արցախյան շարժման առաջամարտիկ Մուրադ Պետրոսյանը:
Մուրադ Ազատի Պետրոսյանը ծնվել է 1948թ. հունվարի 1-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղում:
1954-1964թթ. սովորել է Շուշիի թիվ 2 ռուսական դպրոցում:
1965թ. ընդունվել է Երևանի շինարարական տեխնիկումը:
1967թ. ձերբակալվել է զինամթերքի առևանգման կասկածով:
1968թ. Հայկական ԽՍՀ Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է տասը տարվա ազատազրկման:
1977-1988թթ. զբաղվել է ազգային ինքնագիտակցության զարթոնքի քարոզչությամբ:
1983թ.ապրիլի 24-ին Արցախում առաջին անգամ «Մենք ենք մեր սարերը» կոթողի մոտ կազմակերպել է հանրահավաք՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
1985թ. ձերբակալվել է ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանությանը նվիրված հանրահավաք կազմակերպելու պատճառով:
1988թ. օգոստոս֊ից մինչև 1990թ. հունվար եղել է «Ղարաբաղ» կոմիտեի լիազոր ներկայացուցիչն Արցախում։
1988թ. դեկտեմբերին ձերբակալվել է ԽՍՀՄ ՊԱԿ մարմինների կողմից Արցախ զենք տեղափոխելու փորձի համար:
1989թ. ապրիլին ազատ արձակվելուց հետո զբաղվել է ինքնապաշտպանական խմբերի կազմակերպմամբ և նրանց համախմբմամբ:
Մինչև 1991թ. մարտ ամիսը հանդիսացել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի միավորված շտաբի համակարգող:
1991թ. օգոստոսին ստեղծել է «Արցախի ժողովրդական ճակատ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը:
1991թ. հոկտեմբերին նշանակվել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի քաղաքական հարցերով առաջին տեղակալ:
1991թ. դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտի թիվ 1 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1992-1993թթ. ԼՂՀ Պաշտպանության բանակի պարետն էր,
1993թ. սեպտեմբերին՝ ՊԲ հրամանատարի գաղափարաքաղաքական հարցերի գծով տեղակալ։
1995թ. ապրիլի 30-ին Ստեփանակերտի թիվ 6 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1996թ. խորհրդարանում ստեղծել է «Ծայրահեղ կարիքավոր ընտանիքներին օգնության հիմնադրամ», որը գործել է մինչև 1999թ.:
1997թ. ընտրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ:
1999թ. եղել է Հայկական ազգային դեմոկրատական կուսակցության նախագահ:
1998-2001թթ. «Ազատ Արցախ» թերթում վարել է «Քաղաքական մեկնաբանություն» ամենշաբաթյա շարքը:
2001թ. հուլիսից հրատարակել է հեղինակային վերլուծական «Что делать» թերթը:
2005թ. մարտի 4-ին հիմնադրել է «Բարոյական վերածնունդ» կուսակցությունը և նախագահել այն:
2007թ. նոյեմբերին նշանակվել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագիր:
2008թ. հունիսից մինչև 2018թ. դեկտեմբերի 14֊ը ԼՂՀ նախագահի ներկայացուցիչն էր հատուկ հանձնարարությունների գծով։
Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 53-Ա հրամանագիր 30.08.2014թ.), «Մխիթար Գոշ» (ԼՂՀ նախագահի թիվ 72 հրամանագիր 01.09.2006թ.), «Արիության համար» մեդալներով (ԼՂՀ նախագահի թիվ 21 հրամանագիր 19.02.1998թ.):