Սոցիալական ֆոբիայի առանձնահատկություններն ու հաղթահարման ուղիները
Սոցիալական տագնապային խանգարումը, որը հայտնի է նաև որպես սոցիալական ֆոբիա, առանձնանում է նրանով, որ հանրային շփումներից ծագող տագնապը բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա և մարդուն հետ է պահում անձնական կամ աշխատանքային բնույթի հանրային միջոցառումներին մասնակցելուց։
Հանրային միջոցառումներին մասնակցող մարդիկ հաճախ դառնում են դյուրագրգիրռ։ Որոշ մարդիկ աշխատավայրում շնորհանդես ներկայացնելիս կամ այնպիսի աշխատանքում ներգրավվելիս, որտեղ բոլորի ուշադրության կենտրոնում են հայտնվելու, կարող են համակվել սուր կամ չափից դուրս ուժեղ տագնապի զգացումով, գրում է Aysor.am-ը։
Մյուսները կարող են զգալ, որ նոր մարդկանց հանդիպելիս կամ որևէ հարցի շուրջ ինչ-որ մեկի հետ բանավիճելիս դառնում են խիստ անհանգիստ և հուզվում են։
Բազմաթիվ մարդիկ սովորում են, թե նմանատիպ իրավիճակներում ինչպես կառավարել իրենց տագնապը և զարգացնում են դրա ֆիզիկական նշանները նվազեցնելու մեթոդներ։
Սոցիալական տագնապի խանգարմամբ մարդու մոտ այս վախերը և ֆիզիկական ախտանիշները, սակայն, կարղ են դառնալ խիստ արտահայտված և հասնել այն աստիճանի, որ առաջանա որևէ օգնության անհրաժեշտության կարիք։
Տագնապի հիմնական ախտանիշներն են՝
առատ քրտնարտադրություն, սրտխփոց, սրտխառնոց, դող, շառագունում և կակազում,
սոցիալական տագնապի խանգարմամբ մարդու մոտ կարող են լինել առանձնահատուկ սթրեսային դրսևորումներ, քանի որ այս ախտանիշներն ուժգնացնում են շփոթմունքը, հուզված վիճակը և վախը։
Սոցիալական տագնապի ծանրության աստիճանից կախված՝ գոյություն ունեն նշված վիճակը հաղթահարելու բազմաթիվ մեթոդներ։ Դրանց մասին տեղեկանալը կարող է մեծապես օգնել կանխարգելել խնդիրը։
Եթե սոցիալական տագնապը դարձել է անհանգստացնող, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի կամ վերջինիս իմացությամբ՝ հոգեկան առողջության մասնագետին։