Հայտնի է՝ որտեղ է ցանկանում ավարտել կարիերան Սիլվան
«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից մրցաշրջանի ավարտից հետո։
38-ամյա ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը մինչև 2024 թվականը, սակայն ցանկանում է վերադառնալ Բրազիլիա և միանալ «Ֆլումինենսեին»:
ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Չելսիի» ղեկավարությունը չի խանգարի ֆուտբոլիստի հեռանալուն։ Տիագո Սիլվան ցանկանում է կարիերան ավարտել «Ֆլումինենսեի» մարզաշապիկով, որի սանն է հանդիսանում։
Տիագո Սիլվան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 32 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։