Վլադիմիր Զելենսկին կայցելի Գերմանիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 14-ին կայցելի Գերմանիա։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Deutsche Welle-ն, տեղեկությունը հաստատել է Գերմանիայի կառավարությունը։
Բեռլինում Ուկրաինայի ղեկավարը հանդիպումներ կունենա Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Մայիսի 14-ին գերմանական Աախեն քաղաքում Զելենսկիին ՝ որպես ամբողջ ուկրաինացի ժողովրդի ներկայացուցիչ, պետք է հանձնվի Կառլոս Մեծի անվան հեղինակավոր մրցանակը։ 1950 թվականից այն շնորհվում է այն գործիչներին, ովքեր ակնառու ներդրում են ունեցել եվրոպական միասնության գործում։
Սա Զելենսկու առաջին այցն է Գերմանիա ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր։
Մայիսի 13-ին էլ Զելենսկին այցելել է Իտալիա, որի ընթացքում արդեն հանդիպել է երկրի նախագահ Սերջո Մատարելլայի, և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։Զելենսկին կհանդիպի նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: