Ալկարասը տպավորված է Մեսսիի հետ հանդիպումից
Աշխարհի երկրորդ ռակետ Կարլոս Ալկարասը տպավորված է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսիի հետ հանդիպումից։
Իսպանացի թենիսիստն ու արգենտինացի ֆուտբոլիստը Փարիզում ներկա են գտնվել Laureus մրցանակաբաշխությանը։
«Դա խենթություն է, ես նախկինում չեմ հանդիպել նրան: Խենթացա՝ նրան տեսնելով այստեղ՝ ինձանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Դա իսկապես խենթություն է»,- ասել է 20-ամյա Ալկարասը լրագրողներին։
Դրանից հետո Ալկարասն ու Մեսսին ողջունել են միմյանց, փոխանցում է ArmSport.am-ը։