Չորրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել
Մոսկվայի չորրորդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից փոքր երեխա ընկել է. Մետրոպոլիտենի դատախազության տվյալներով՝ տղան ողջ է։
«Յուժնոբուտովսկայա փողոցում գտնվող բնակելի շենքի չորրորդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից երեխա է ընկել, տղան ծանր վիճակում հոսպիտալացվել է»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։
Դատախազությունը նշել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, երեխայի մայրն արտակարգ դեպքի պահին բնակարանում է եղել, նա այնտեղ է եկել մեկ այլ երեխայի հետ ընկերոջը տեսակցելու։
«Զյուզինսկի միջշրջանային դատախազությունը վերահսկում է միջադեպի բոլոր հանգամանքներն ու պատճառները, ինչպես նաև այս փաստի վերաբերյալ անցկացված ընթացակարգային ստուգման ընթացքն ու արդյունքները», – նշել են վերահսկողական գերատեսչությունում։
Այս դեպքը օրվա ընթացքում եղել է երկրորդը։ Ավելի վաղ Նոր Մոսկվայում երեք տարեկան տղան ընկել էր յոթերորդ հարկի բնակարանի պատուհանից։ Նա ողջ է և ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Դեպքի պահին բնակարանում է գտնվել երեխայի հայրը, ով նրան կարճ ժամանակով թողել է առանց հսկողության։