Մատարելլան և Մելոնին Զելենսկու հետ հանդիպմանը լիակատար աջակցություն են հայտնել Ուկրաինային
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Հռոմում ընդունել են Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան և վարչապետ Ջորջիա Մելոնին:
Հանդիպման ընթացքում Մատարելլան լիակատար աջակցություն է հայտնել Զելենսկուն, վերջինս շնորհակալություն է հայտնել Իտալիայի ցուցաբերած աջակցության համար:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ուկրաինացիներին ջերմորեն ընդունելու համար։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ մարդասիրական օգնության համար»,- ասել է Զելենսկին: Նա երկու երկրների միջև ամուր հարաբերությունների շարունակման ակնկալիք է հայտնել։
Վարչապետ Ջորջա Մելոնին ևս աջակցություն է հայտնել Ուկրաինային: «Մենք հաստատել ենք մեր լիակատար աջակցությունն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,- ասել է կառավարության ղեկավարը, հավաստիացրել, որ Իտալիան կշարունակի պատժամիջոցներով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և սպառազինություն մատակարարել Ուկրաինային:
Մելոնին հերթական անգամ հանդես է եկել ի պաշտպանություն Կիևի ինտեգրմանը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին: