Ես 4,5 միլիոն եվրո խնդրեցի Հոլանդի համար, բայց ՄՅՈՒ-ում նույնիսկ չլսեցին․ Սուլշեր
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը պատմել է, թե ինչպես է փորձել առաջարկել այն ժամանակ «Մոլդեի» կազմում հանդես եկող հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններն ՄՅՈՒ-ին:
Սուլշերը «Մոլդեի» գլխավոր մարզիչն էր 2018 թվականին, երբ «Սիթիի» լավագույն ռմբարկուն միացել էր նորվեգական ակումբին։
«Ես զանգահարեցի «Յունայթեդ»՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց մոտ վեց ամիս առաջ: Ես նրանց ասացի, որ լավ հարձակվող ունեմ։ Ես 4,5 միլիոն եվրո խնդրեցի Հոլանդի համար, բայց նրանք նույնիսկ չլսեցին»,- ասել է Սուլշերը The Sun-ին տված հարցազրույցում։
Հոլանդը «Մոլդեից» տեղափոխվեց «Զալցբուրգ», իսկ հետո Դորտմունդի «Բորուսիա»։ Էրլինգն այժմ Պրեմիեր լիգայի լավագույն գոլահարն է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց հետո:
Աղբյուր ArmSport.am