Արգենտինական գրանդը հետաքրքրված է Սելարայանի ծառայություններով
Արգենտինական «Բոկա Խունիորսը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, արդեն պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանին։
Ինչպես հայտնում է արգենտինական NewsOnline-ն, արգենտինական գրանդն ամռանը կփորձի ձեռք բերել Արգենտինայի հավաքականի և «Սևիլիայի» հարձակվող Պապու Գոմեսին, ինչպես նաև պարագվայցի կիսապաշտպան Մաթիաս Ռոխասին «Ռասինգից» և արգենտինացի կիսապաշտպան Թոմաս Բելմոնտեին։
Բացի արգենտինացի ֆուտբոլիստից, «Բոկայի» դիտակետում է հայտնվել նաև Հայաստանի հավաքականի և «Կոլամբուսի» հարձակվող Լուկաս Սելարայանը։ Լուկասի նկատմամբ արգենտինական ակումբի հետաքրքրության մասին հայտնում են նաև արգենտինական Bolavip-ն ու El Crack Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին Բույենոս Այրեսի թիմի կազմում անձամբ ցանկանում է տեսնել ակումբի տնօրեն Խուան Ռամոն Ռիկելմեն։ Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո։
Աղբյուր ArmSport.am