Գերմանիան Ուկրաինային 2,7 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կուղարկի
Գերմանիան Ուկրաինային 2,7 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կուղարկի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական «Der Spiegel» ամսագիրը։
«Գերմանիայի իշխանությունները մտադիր են ուկրաինացի զինվորականներին տարատեսակ սպառազինություն և տեխնիկա ուղարկել։ Օգնության փաթեթի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 2,7 միլիարդ եվրո»,- նշված է հոդվածում։
Պարբերականի տվյալներով ՝ սպառազինությունն ու ռազմական տեխնիկան Ուկրաինա կուղարկվեն մոտ ապագայում։
«Ռազմական օգնության փաթեթում կներառվեն «Լեոպարդ» մարտական տանկեր, «Marder» զրահամեքենաներ, տարբեր նշանակության 200 ԱԹՍ: Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերին կփոխանցվեն IRIS-T զենիթահրթիռային համալիրներ և այլ զինամթերք»,- ասված է հոդվածում։