Սահմանում ինտենսիվ մարտեր են, զոհվել է մեկ, վիրավորվել մի քանի զինծառայող, իսկ պետության ղեկավարն ու կինը կյանքն են վայելում․ Ղազարյան (լուսանկարներ)
Մի քանի օր շարունակ ոչ թե կրակոցներ են սահմանում, այլ ինտենսիվ մարտեր, իսկ պետության ղեկավարն ու նրա կինը կյանք են վայելում, նկատում է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Պետությունը գտնվում է փաստացի պատերազմի մեջ։ Մի քանի օր շարունակ ոչ թե կրակոցներ են սահմանում, այլ ինտենսիվ մարտեր` ծանր տեխնիկայի, հրետանային միջոցների, ականանետերի, անօդաչու թռչող սարքի, այլ հրաձգային զենքերի գործադրմամբ։ Զոհվել է մեկ, վիրավորվել մի քանի զինծառայող։ Մոտ մեկ ամիս է՝ խափանված է երկրի հիմնական հարկատու հանդիսացող ընկերություններից մեկի գործունեությունը։
Այդ նույն ժամանակահատվածում պետության ղեկավարն ու նրա կինը ցուցադրական ցինիզմով և անտարբերությամբ կյանք են վայելում` անհաղորդ երկրի ու ժողովրդի այն անվտանգային մարտահրավերներին և առկա խնդիրներին, որոնք առաջացել են բացառապես իրենց մեղքով», - ֆեյսբուքյան էջում գրել է նա։