Հակիմին այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը
Մարոկկոյի հավաքականի և ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին այս ամառ կարող է հեռանալ փարիզյան թիմից։
Armsport.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է L’Equipe-ը, 24-ամյա մարոկկացին, ով նաև Իսպանիայի քաղաքացիություն ունի, կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», որի սանն է հանդիսանում։
Մարոկկացի պաշտպանի գործող պայմանագիրը փարիզեցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Հակիմին բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։