Ոստիկանության միջոցառումները ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Արդյունավետ էր հատկապես Արագածոտնի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Թալինի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ողորկափող հրացան և ռազմամթերք կամավոր հանձնելու 10 դեպք։ Ապարանի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են հրացան, ինքնաշեն ատրճանակներ և ռազմամթերք։
Արդյունավետ էր նաև Արմավիրի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Բաղրամյանի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։ Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ էլ Բերքաշատի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է հրազեն և ռազմամթերք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու մի դեպք էլ արձանագրվել է Վաղարշապատի բաժնում։
Մուշի բաժնի քրեական հետախույզների և հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է ողորկափող հրացան և «Կալաշնիկովի» ինքնաձիգ կամավոր հանձնելու 2 դեպք։
Ամասիայի բաժնում էլ կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները. արդյունքը՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին էր բերել Քանաքեռավան գյուղի մի բնակիչ։
Ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու մի դեպք էլ արձանագրվել է Սիսիանի բաժնում։
Մասիսի բաժնում համայնքային ոստիկանների իրականացրած միջոցառումների շնորհիվ կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք։ Ատրճանակ և ռազմամթերք են կամավոր հանձնել նաև Ճամբարակի բաժնում։ Այն բաժին էր բերել Գետիկ գյուղի մի բնակիչ։
Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։