Արևմուտքն ուզում է, որ Էրդողանը պարտվի ընտրություններում․ Le Monde
Միջազգային մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս անգամ թեմային անդրադարձել է ֆրանսիական «Le Monde» պարբերականը:
Ըստ հրապարակման՝ արևմտյան մամուլն անկեղծորեն ցանկանում է, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցությունը պարտվեն առաջիկա համապետական ընտրություններում:
Ընդ որում պարբերականը նկատել է տալիս, որ Գերմանիան, Ֆրանսիան, ինչպես նաև ԱՄՆ-ն ևս գաղտնի ցանկանում են, որ Էրդողանը պարտվի գալիք ընտրություններում։