Արագածոտնի պարեկները թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Մայիսի լույս 10-ի գիշերը պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի ոստիկանները Արուճ գյուղում ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Աշտարակի բաժին են տեղափոխել երկու երիտասարդի։ Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ։
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։