Արմավիրի ոստիկանների պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ
Մայիսի 10-ին իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։
Ձերբակալվել և ոստիկանության Արմավիրի բաժին է տեղափոխվել յոթ երիտասարդ, որոնց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով ու փաթեթներով խիմկայի և մարիխուանայի նմանվող զանգվածներ և նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ։
Բոլոր դեպքերով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը, լինելով ՆԳՆ ոստիկանության գործունեության առաջնային ուղղություններից մեկը, հետևողականորեն շարունակվում է։