Պուտինը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել արտասահման ռուսաստանցիների արտագաղթը կրճատելու համար
Ռուսաստանի իշխանությունները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն՝ ապահովելու, որ ավելի քիչ ռուսաստանցիներ մեկնեն արտերկիր, այդ թվում՝ երկրում ստեղծելով գրավիչ կենսապայմաններ։ Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի՝ նման կետով է համալրվել Ռուսաստանի Դաշնության պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«Փոփոխվող սոցիալ-տնտեսական պայմանների ազդեցության տակ 2022 թ.-ին Ռուսաստանի Դաշնության բնակչության միգրացիոն արտահոսքն արտասահման ավելացել է։ Այս առումով լրացուցիչ միջոցներ են պահանջվում գրավիչ ֆինանսական, սոցիալական և այլ մեխանիզմներ ստեղծելու համար` մարդկային կապիտալի պահպանման, Ռուսաստանի Դաշնության բնակչության արտասահման արտագաղթի կրճատման նպատակով», - նշված է փաստաթղթի կետերից մեկում։