Էրդողանն արձագանքել է Քըլըչդարօղլուի՝ Ռուսաստանին ուղղված մեղադրանքներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Սուլթանգազի թաղամասում իր ընտրողների հետ հանդիպմանը արձագանքել է ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։
Վերջինս հայտարարարել էր, թե Ռուսաստանը միջամտելու է Թուրքիայում անցկացվելիք ընտրություններին։
«Քըլըչդարօղլուն պնդում է, որ Ռուսաստանը վերահսկում է Թուրքիայում ընտրությունները։ Ամոթ է։ Ի՞նչ կասի ինքը, եթե ես վեր կենամ ու ասեմ, որ ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան և Անգլիան են ղեկավարում այդ ընտրությունները։ Նա նրանց այնքան լավ չի ճանաչում, որքան ես: Ես 20 տարի հանդիպում եմ այս մարդկանց հետ, նրանց հետ նույն սեղանի շուրջ նստած, բանակցում եմ։ Ես այս մարդկանց շատ լավ գիտեմ։ Իսկ դուք որտեղի՞ց եք ճանաչում նրանց»,- ասել է Էրդողանը։