Երևանի քաղաքապետարանում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն
Այսօր՝ մայիսի 12-ին, համաձայն «Երևան քաղաքի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2023 թվականի հիմնական միջոցառումները կազմակերպելու» մասին Երևանի քաղաքապետի որոշման՝ քաղաքապետարանում անցկացվեց «Ուժեղ երկրաշարժի դեպքում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավաժություն։
Ուսումնավարժությանը բացման խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանը և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լ․ Հովհաննիսյանը։
Ուսումնավարժության ղեկավարն էր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լ․ Հովհաննիսյանը, ղեկավարի տեղակալն էր ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Կիրակոսյանը։
Մասնակցում էին Երևան քաղաքի արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովը, տարահանման հանձնաժողովը, ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության մասնագետները, Երևան քաղաքի հերթապահ ծառայությունները և վարչական շրջանների ղեկավարները։
Շտաբային ուսումնավաժության նպատակներն էին՝
• ստուգել և կատարելագործել Երևան քաղաքի արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովի հմտություններն ու ունակությունները ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ,
• ստուգել արտակարգ իրավիճակներում արձագանքող ուժերի և միջոցների պատրաստականությունը փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ,
• կատարելագործել կառավարման մարմինների և արձագանքող ուժերի միջև փոխգործակցությունը։
Ուսումնավարժությունն իրականացվեց երկու փուլով։ Ըստ սցենարի առաջին փուլում տեղի ունեցավ ուսումնավարժության մասնակիցների ազդարարում, հավաք, իրավիճակի գնահատում և փրկարարական աշխատանքների կազմակերպում։ Երկրորդ փուլում խաղարկվեցին բնակչության պաշտպանության միջոցառումների կամզակերպման հարցերը։
Շտաբային ուսումնավարժության ընթացքում պարզաբանվեցին հետևյալ հարցերը`
• ղեկավար կազմի ազդարարում և հավաք,
• երկրաշարժի գոտու հետախուզում և իրավիճակի գնահատում,
• ուժերի և միջոցների պատրաստականության բե¬րում,
• բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունում,
• տուժած բնակչության տարահանում,
• տուժած բնակչության կենսագործունեության ապահովում,
• փրկարարական աշխատանքների իրականացում,
• փոխգործակցության կազմակերպում:
Խաղարկվեցին նաև միջազգային մարդասիրական օգնության կազմակերպման, փրկարարական ուժերի ընդունման ու տեղաբաշխման, տարհանման մարմինների գործունեության կազմակերպման, ԶԼՄ-ներով բնակչության իրազեկման գործընթացները։
Ուսումնավարժության արդյունքում կատարելագործվեցին մասնակիցների հմտությունները։
ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանը եղավ նաև ԵՓՎ ճգնաժամային կառավարման բաժնում, հետևեց աշխատանքների ընթացքին։
Ամփոփելով շտաբային ուսումնավարժության արդյունքները՝ ՓԾ տնօրենի տեղակալը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և դրական գնահատեց կատարված աշխատանքները։