«Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչում Բրյունետը ելույթ կունենա 17-րդ համարի ներքո
«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա մայիսի 13-ին Լիվերպուլում, Հայաստանի պատվիրակ Բրյունետը հանդես կգա 17-րդ համարի ներքո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրյունետը կներկայանա «Future Lover» երգով, որը մրցույթի YouTube-յան պաշտոնական ալիքում այս տարվա ամենադիտված տեսահոլովակն է:
Երգը բանաստեղծական շնչով անհասցե նամակ է: «Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգն այն մասին է, որ կյանքի ընթացքում բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, ով կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,-նշում է երգչուհին: