Բռնցքամարտի ԱԱ․ Նարեկ Մանասյանը` բրոնզե մեդալակիր
Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Նարեկ Մանասյանը պարտություն կրեց ու դարձավ բրոնզե մեդալակիր:
92 կգ քաշային բռնցքամարտիկը պարտվեց Իտալիայի ներկայացուցիչ Աբես Ազիզ Մոհիդինին:
Հայաստանի հավաքականից այսօր ռինգ դուրս կգա ու եզրափակիչի համար կպայքարի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Նրա մրցակիցը Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուսլան Աբդուլաևն է:
Աղբյուր ArmSport.am