Զելենսկու գրասենյակը հերքել է «Եվրատեսիլում» նրա ելույթի մերժման մասին լուրը
Զելենսկու գրասենյակը հայտնել է, որ չի դիմել «Եվրատեսիլում» նախագահին ելույթ տրամադրելու խնդրանքով: Այսպիսի հայտարարություն է արել Սերգեյ Նիկիֆորովը։
Times թերթն ավելի վաղ հայտնել էր, որ BBC-ն՝ Բրիտանիայի հեռարձակման կորպորացիան, և Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հրաժարվել են Ուկրաինայի նախագահին մրցույթի եզրափակչում տեսաուղերձով հանդես գալու հնարավորություն տալ։