Հոլանդը լրագրողների կողմից ճանաչվել է Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Ֆուտբոլային գրողների ասոցիացիայի կողմից ճանաչվել է Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Հարձակվողը հավաքել է ձայների 82 տոկոսը և հաղթել Պրեմիեր լիգայի պատմության մեջ ռեկորդային տարբերությամբ:
«Արսենալի» վինգեր Բուկայո Սական քվեարկության արդյունքում երկրորդն էր, իսկ կիսապաշտպան Մարտին Էդեգորը՝ երրորդը։
Լավագույն հնգյակում ընդգրկվել են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն (4-րդ տեղ) և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը (5-րդ):
22-ամյա Հոլանդն առաջին մրցաշրջանն է անցկացնում Պրեմիեր լիգայում: Լիգայի 32 խաղում նորվեգացին խփել է 35 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Նա գերազանցել է Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում գոլերի ռեկորդը (34), որը պատկանում էր Էնդի Քոուլին (1993/94) և Ալան Շիրերին (1994/95):
Աղբյուր ArmSport.am