«Նախորդ գրառումս Բրունետին չէր վերաբերվում». Անդրե
Երգիչ Անդրեն իր սոցիալական էջերում «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակչից առաջ արել է հրապարակում, որտեղ անդրադարձել է երկրում տիրող իրավիճակին և մրցույթին:
«Հեսա «Եվրատեսիլ»–ում կիսաեզրափակչից Հայաստանը կանցնի եզրափակիչ և բոլորդ «ուրաաա» ստատուսներ կգրեք, հաջողություն եմ մաղթում մեր պատվիրակին, բայց այսօր առավոտից մեր սահմաններում ամբողջ օրը պատերազմ է և կրակում են անդադար, ունենք վիրավոր զինվորներ բայց դուք Ձեր գործին եղեք չխանգարեմ։ Չհանեմ հանկարծ ձեր խորը քնից»,– գրել էր երգիչը:
«Խոսքս մեր տաղանդավոր Բրունետին չէր վերաբերվում, այլ համատարած անդարբերությանն էր վերաբերվում այսօրվա պատերազմական դեպքերի վերաբերյալ: Մեր տաղանդավոր պատվիրակին շնորհավորում եմ իր փայլուն ելույթի համար և մաղթում հաղթանակ: Առաջ Հայաստան»,- պարզաբանել է երգիչը: