Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 82 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 11-12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 82 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես բացահայտել են խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման` 12-ական, ֆիզիկական ներգործության՝ 10, անձնական ունեցվածքի գողության` 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, հոգեկան ներգործության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, սպանության փորձի, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, մարդու առևանգման, ավազակության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութ իրացնելու, հանցանք կատարած անձին աջակցելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, ընտանեկան բռնության, թմրամիջոցի մաքսանենգության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության՝ 2-ական, ու սպանության փորձի՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: