Վարորդն ատրճանակի սպառնալիքով 60 000 դրամ էր վերցրել
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 11-ին՝ ժամը 13.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տված 39-ամյա տղամարդը հայտնել էր, որ մայիսի 9-ի առավոտյան Վարդանանց փողոցում «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը ատրճանակի սպառնալիքով իրենից պահանջել և ստացել է 60 000 դրամ:
«Ոստիկանության Ավանի բաժանմունքի, Կենտրոնական բաժնի, Մարաշի բաժանմունքի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է «Օպելի» վարորդի ինքնությունը: Երևանցի 63-ամյա տղամարդը Արգիշտիի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և, «Օպելով» հանդերձ, ներկայացվել է Կենտրոնական բաժին: Մեքենայի դռան գրպանիկի տեսանելի հատվածում ատրճանակ կար, որը, ըստ 63-ամյա տղամարդու, կրակայրիչ է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ: