Կացարանի հրդեհի գործով նոր, ուշագրավ վարկած. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով՝ նախաքննական մարմինը ուշագրավ հանգամանք է քննում։
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը քննում է վարկած, որ 15 զինվորների հրդեհի գործում կա հակառակորդի մասնակցությունը։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհ էր բռնկվել, ինչի հետեւանքով մահացան 15 զինծառայողներ. սույն գործով մեղադրյալի աթոռին են 4 անձ։
Այստեղ նաեւ հիշեցնենք, որ հրդեհից հետո Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը եւս կոչ էր արել դիտարկել հակառակորդի կողմից նմանօրինակ սադրանքի իրականացման հավանականությունը, եւ հիմա նախաքննական մարմինն այս վարկածը քննում է: Իրավապահները չեն բացառում հակառակորդի գործոնը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: