ԶՊՄԿ-ն ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, այլ նաեւ նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին է մուծվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, փաստորեն, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, այլ նաեւ նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին է մուծվում։
Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն, «զուտ բարի կամքից դրդված», իր բաժեմասերի 21.9 տոկոսը փոխանցել էր կառավարությանը, որն էլ կառավարությունը սկզբում հանձնել էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ ԱՆԻՖ-ին, որի տնօրենների խորհրդի նախագահը Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, իսկ 2022-ի դեկտեմբերին կառավարիչը փոխվեց․ կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 21.9% բաժնետոմսերի կառավարումն ԱՆԻՖ-ից փոխանցեց պետական գույքի կառավարման կոմիտեին։
ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը խոշոր չափի՝ 27 մլն դրամ՝ շուրջ 70 հազար դոլար է փոխանցել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին։ Նշենք, որ ԶՊՄԿ-ն Հայաստանի թիվ 1 հարկատուն էր, սակայն 2023 թվականի առաջին եռամսյակում հայտնվել է երկրորդ հորիզոնականում՝ զիջելով «Գազպրոմ Արմենիային»:
«Գազպրոմը» վճարել է շուրջ 20 միլիարդ, իսկ ԶՊՄԿ-ն՝ 15 միլիարդ դրամ հարկ։ 2022 թվականի նույն ժամանակահատվածում ԶՊՄԿ-ն 35 միլիարդ դրամ հարկ էր վճարել, այսինքն՝ կոմբինատի գործերն ակնհայտորեն վատ են, սակայն շարունակում են Աննա Հակոբյանի հիմնադրամին պարտաճանաչ մուծվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: