Ստամբուլում շարունակվում են բանակցությունները «հացահատիկի գործարքի» երկարաձգման շուրջ
Երեկ Ստամբուլում տեղի են ունեցել Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարների և ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչների բանակցությունները «հացահատիկի գործարքի» երկարաձգման շուրջ։
«Մենք շարունակում ենք բանակցությունները կայունություն ապահովելու համար»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Անդրադառնալով թեմային՝ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ձեռնպահ է մնացել բանակցությունները մեկնաբանելուց՝ հորդորելով սպասել Ստամբուլից նորությունների։