Չելսին կհետաձգի Օսիմենի տրանսֆերը
«Չելսին» պատրաստվում է հետաձգել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիհենին տրանսֆերը՝ չնայած ֆուտբոլիստի պատրաստակամությանը միանալու Պրեմիեր լիգայի ակումբին, հայտնում է Football Insider-ը:
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբի ղեկավարները գնահատել են պոտենցիալ գործարքի բոլոր ասպեկտները և եզրակացրել, որ ամառային տրանսֆերային պատուհանում դրան դժվար է հասնել:
Սպասվում է, որ «Նապոլին» իր հարձակվողի համար կպահանջի առնվազն 115 միլիոն եվրո: Նախորդ երկու տրանսֆերային պատուհաններում մեծ ծախսեր կատարելուց հետո նման ծախսերը կարող են զգալիորեն հարվածել «Չելսիի» բյուջեին:
Ընթացիկ մրցաշրջանում Օսիմենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 28 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Միաժամանակ, «Չելսին» Պրեմիեր լիգայի 34 խաղում խփել է 34 գոլ։
Աղբյուր ArmSport.am