Ես մադրիդիստ եմ, բայց ոչ ֆլորենտինիստ․ Տեբասը՝ Պերեսի և Ռեալի մասին
Խավիեր Տեբասը խոստովանել է, որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում աջակցելու է Մադրիդի «Ռեալին»։
«Ես մադրիստ եմ, բայց ոչ ֆլորենտինիստ»,- ասել է Լա լիգայի նախագահը՝ նկատի ունենալով Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին։
Նշենք, որ ավելի վաղ Տեբասը բազմիցս քննադատել է Եվրոպական Սուպերլիգայի գաղափարը, որի գլխավոր նախաձեռնողներից մեկը Պերեսն է։
«Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» պատասխան հանդիպումը կկայանա հաջորդ չորեքշաբթի՝ մայիսի 17-ին: Առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։