Հեսա «Եվրատեսիլ»-ում Հայաստանը կանցնի ու բոլորդ «ուռա՜» ստատուսներ կգրեք, բայց մենք վիրավորներ ունենք․ Անդրե
Այս պահին ընթանում է «Եվրատեսիլ 2023»–ի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ նաև ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակը՝ Բրունետը։
Երգիչ Անդրեն իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին և մրցույթին։
«Հեսա «Եվրատեսիլ»–ում կիսաեզրափակչից Հայաստանը կանցնի եզրափակիչ և բոլորդ «ուրաաա» ստատուսներ կգրեք, հաջողություն եմ մաղթում մեր պատվիրակին, բայց այսօր առավոտից մեր սահմաններում ամբողջ օրը պատերազմ է և կրակում են անդադար, ունենք վիրավոր զինվորներ բայց դուք Ձեր գործին եղեք չխանգարեմ։ Չհանեմ հանկարծ ձեր խորը քնից»,– գրել է երգիչը: