Արևմուտքը Կիևին է փոխանցել 28 ինքնաթիռ և 575 տանկ. Եվրամիությունում Լեհաստանի մշտական ներկայացուցչություն
Արևմուտքը Կիևին է փոխանցել 28 ինքնաթիռ և 575 տանկ՝ հայտնել են Եվրամիությունում Լեհաստանի մշտական ներկայացուցչությունից, հավելել՝ ինքնաթիռներից 14-ը և տանկերից 325-ը հատկացրել է Լեհաստանը:
Նշվում է, որ տանկերից 85-ը հատկացրել է Ֆրանսիան, 80-ը՝ Գերմանիան, 76-ը՝ ԱՄՆ-ը:
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ երկրները Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից Կիևին 16 մլրդ եվրոյի զենք-զինամթերք են փոխանցել: