Իրանն ու Իրաքը նոր համաձայնագիր են ստորագրել
Իրանն ու Իրաքը ստորագրել են նավթային համագործակցության համաձայնագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Համաձայնագիրը ստորագրվել է Բաղդադում:
Այն ստորագրել են Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին և Իրաքի իր գործընկեր Հայան Աբդուլ Ղանին հատուկ արարողության ժամանակ, որին մասնակցել է նաև Իրաքի վարչապետ Մուհամադ Շիա Ալ-Սուդանին:
Ավելի վաղ իրանցի և իրաքցի պաշտոնյաները հանդիպում էին ունեցել Իրաքի մայրաքաղաքում, որտեղ քննարկել, ուսումնասիրել են էներգետիկայի ոլորտում համագործակցության ուղիները: