Արտաշատի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել
Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ հավաստի տեղեկություն, որ Բաղրամյան գյուղի 50-ամյա մի բնակիչ տանն ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ:
Տեղեկությունը ճշտելու համար բաժանմունքի աշխատակիցներն այցելել են տղամարդուն: Նա հաստատել է, որ տեղեկությունը ճիշտ է, և ինքը պատրաստ է ինքնակամ ներկայացնել թմրանյութը:
Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում էլ զննություն է կատարվել բաղրամյանցու տանը: Տանտերը խորդանոցից ներկայացրել է տոպրակ` մոտ 32 գրամ կանեփանման զանգվածով: Նա հայտնել է, որ թմրանյութն իրենն է, կանեփն էլ հավաքել է վայրաճ թփերից` անձնական օգտագործման համար:
Հանգամանքները պարզվում են: