Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 4-10-ը:
«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մայիսի 4-7-ը, Նոր Նորքում՝ մայիսի 7-ին և 8-ին, Արաբկիրում՝ մայիսի 10-ին, Շենգավիթում՝ մայիսի 8-ին և 9-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում մայիսի 7-10-ը, Շենգավիթում՝ մայիսի 7-9-ը, Արաբկիրում՝ մայիսի 10-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»։