Հրաձգություն՝ Mercedes-Benz-ի գործարանում. կա զոհ
Չարագործը հինգշաբթի կրակ է բացել գերմանական Սինդելֆինգեն բնակավայրում (Բադեն-Վյուրտեմբերգ) Mercedes-Benz ավտոարտադրողի գործարանում։
Ինչպես հայտնում է Bild թերթը՝ վկայակոչելով շրջանային ոստիկանության ներկայացուցչին, մեկ մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել է։
«Դրդապատճառներն անհայտ են, կրակողը բերման է ենթարկվել»,- հայտնել են իրավապահները։
Դեպքի մյուս մանրամասներ չեն հաղորդվում, փոխանցում է Tert.am-ը: