Բլինքենն ու Միշելը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղությանն աջակցելու հնարավորությունները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Պետքարտուղար Բլինկենը և նախագահ Միշելը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղությանն աջակցելու հնարավորությունները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպը։
Նրանք նաև վերահաստատել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը մայիսի 11-ի առավոտից կրակ էր բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը հայտնել է 4 վիրավորի մասին։ Հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում իրավիճակը մի քանի ժամ լարված էր, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ լարվածությունն էականորեն նվազել է։