Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայնում է մեկ սպանված զինծառայողի մասին։ Մահացածը ժամկետային զինծառայող է՝ Նովրուզալիզադե Էլհան օղլուն։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ադրբեջանական զինուժը սկսել է գնդակոծել Հայաստանի տարածքը Սոթքի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմից վիրավորվել է չորս զինծառայող։
Հայ զինվորականները ձեռնարկել են համապատասխան գործողություն։