Ջինսով և տոպով` Եվրոպական առաջնորդների գագաթնաժողովին. Աննա Հակոբյանը կրկին «փայլել» է
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Զագրեբում մասնակցել է «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին», որի թեման մանկական գիրության եւ ճարպակալման կանխարգելումն ու դրա դեմ պայքարն էր։
Ֆեյսբուքում բուռն քննարկման առարկա է դարձել վերջինիս հանդերձանքը։ Ֆեյսբուքյան օգտատեր Անի Սարգսյանը գրում է․
«Նախ ուզում եմ հատուկ նշել, որ մինչ այս հնչած բոլոր «մեղադրանքներին», թե մեր առաջին տիկինը առօրյա ոճով է հագնվում, ես մասամբ մտքումս մի կերպ արդարացնում էի իրեն` մտածելով` առօրյա կյանքում առօրյա է ուզում հագնվել [չնայած ինքս առօրյա իմ հասարակ կյանքում հնարավորինս ներկայանալի տեսք ունեմ]:
Բայց սա արդեն գագաթնակետն է ամեն ինչի: Մոլորակում չտեսնված բան է գնալ Զագրեբ եւ ներկայանալ Եվրոպական առաջնորդների գագաթնաժողովին այս տեսքով` ջինս, տոպ, ուսերին գցած ժակետ:
Ինձ սխալ մի հասկացեք, ես նյութապաշտ չեմ, ոչ էլ քաղքենի: Բայց սա անմակարդակության գագաթնակետն է: Իսկապես, անհնարինության աստիճանի բան է Եվրոպայի առաջնորդների գագաթնաժողովին գնալ այս տեսքով: Գոնե լինեիր ամենախելացին, ամենահանճարը, ամենաարժեքավորը ու որոշեիր` այ այսպես թքած ունենալ:
Բայց ոչ. չկա ոչ բովանդակություն, ոչ ներկայանալի տեսք:
Ամաչում եմ»:
Մեկ այլ օգտատեր գրել է՝ «Ազգ ես ներկայացնում, հլը քո հաք ու կապը»։