Ավստրիան արգելել է չինական Tik Tok հավելվածը քաղծառայողների աշխատանքային հեռախոսներում
Ավստրիան արգելել է չինական Tik Tok հավելվածը քաղծառայողների աշխատանքային հեռախոսներում։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Գերհարդ Քարները:
«TikTok հավելվածը կարգելվի աշխատանքային բջջային հեռախոսներում։ Մասնավոր սարքերին դա, իհարկե, չի վերաբերում»,-ասել է Քարները չորեքշաբթի նախարարների խորհրդի նիստից առաջ։
Նախարարը հստակեցրել է, որ այդ արգելքի նպատակն է բացառել հավելվածի հասանելիությունը Ավստրիայի պետական տեղեկատվության եւ տվյալների նկատմամբ: Նա պարզաբանել է, որ միջոցը տարածվում է դաշնային գերատեսչությունների վրա, սակայն խորհուրդ է տրվում այն կիրառել նաեւ հողերի եւ համայնքների կառավարման մարմիններում: