Մոսկվան Հայաստանի գործընկերներից նախաձեռնողական քայլեր է ակնկալում ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ. Զախարովա
Մոսկվան հայ գործընկերներից նախաձեռնողական քայլեր է ակնկալում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ առարկայական աշխատանքների վերսկսման ուղղությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայ գործընկերներից քայլեր ենք ակնկալում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման և մեր դաշնակցին օգնելու համատեղ այլ միջոցառումների վերաբերյալ առարկայական աշխատանքները վերսկսելու համար», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։