Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը չհաղթահարեց ԱԱ-ի քառորդ եզրափակչի արգելքը
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 86 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանը մրցեց վրացի Գեորգի Կուշիտաշվիլիի հետ ու զիջեց 5:0 հաշվով:
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը: Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 12-ին: