«Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիա»-ին
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրը եզրափակվեց «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» խաղով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում թիմերը չիրացրեցին իրենց պահերը: «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստներից էլ 3-ը դեղին քարտի արժանացան:
Երկրորդ կեսում` 70-րդ րոպեին, «Ալաշկերտ»-ին հաջողվեց գրավել «Արարատ-Արմենիա»-ի դարպասը: Գոլն իր ակտիվում գրանցեց Յեյսոն Բոսը:
«Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ»` 0:1:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը մնում է «Ուրարտու»-ն, որն ունի 73 միավոր: Երկրորդը 70 միավորով «Փյունիկ»-ն է, իսկ եռյակը եզրափակում է «Արարատ-Արմենիա»-ն, որն հավաքել է 66 միավոր:
Հայկական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի խաղերը կկայանան մայիսի 15-17-ը: