ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է
ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 8-ին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և Իջևանի բաժին է տեղափոխվել 27-ամյա Խաչատուր Թ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա հունվարի 23-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով:
Ըստ աղբյուրի՝ հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոց է ընտրվել կալանքը: