Ուրախ ենք համագործակցել Իրանի հետ սիրիական խնդրի լուծման հարցում. Լավրով
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են սիրիական հարցի շուրջ համագործակցությունը:
«Մենք շատ ուրախ ենք, որ սերտ համագործակցություն ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ սիրիական խնդրի լուծման հարցում»,- նշել է Լավրովը:
Ըստ աղբյուրի՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մայիսի 9-ի երեկոյան Ռուսաստան է ժամանել քաղաքական պատվիրակության գլխավորությամբ՝ Մոսկվայում Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի քառակողմ հանդիպմանը մասնակցելու համար: