Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախից հիվանդներ տեղափոխել Հայաստան
Ադրբեջանի իշխանությունը Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո արգելում է Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով։
«Անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանն ամեն հնարավոր ձևով խափանում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում։ Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծանր վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ», - «Թվիթեր»-ում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
After setting up a checkpoint, #Azerbaijan obstructs the activities of the Red Cross in Artsakh in every possible way. For 11 days now, the ICRC has been unable to transport patients in critical health conditions to medical facilities in Armenia. pic.twitter.com/bhTVZKFBKV
— Gegham Stepanyan #StopArtsakhBlockade (@Gegham_Artsakh) May 10, 2023